Ավտովթար Ստեփանակերտում. վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

Ավտովթար Ստեփանակերտում. վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 00:00-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների և Մ. Գոշ հասցեի խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհային պատահար:

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ տուժած քաղաքացուն օգնություն ցուցաբերելու նպատակով փրկարարական հերթապահ օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է դեպքի վայր:

Տեղում պարզվել է, որ իրար են բախվել «Մերսեդես-Բենց» և «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը պատահարի վայրում գտնվող քաղաքացու ավտոմեքենայով տեղափոխել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:

Փրկարարներն իրականացրել են կանխարգելիչ միջոցառումներ և հոսանքազրկել վթարված ավտոմեքենաները:

Համապատասխան բժշկական հետազոտություններն իրականացնելուց հետո տուժած քաղաքացին դուրս է գրվել հիվանդանոցից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում