Ռուսաստանում կորոնավիրուսի ավելի քան 93,9 մլն թեստ են կատարել
Ռուսաատանցի բժիշկները կատարել են նոր կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 93,9 միլիոն թեստ, հունվարի 11-ին հայտնել Է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը:
«Ռուսաստանի Դաշնությունում կատարվել Է կորոնավիրուսի ավելի քան 93,9 միլիոն թեստ»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Անցած օրը կատարվել Է 383 հազար հետազոտություն: Գերատեսչության տվյալներով՝ այսօրվա դրությամբ կորոնավիրուսային վարակի կասկածանքով բժշկական հսկողության տակ Է մնում շուրջ 625,9 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ