Դիլիջանում կանցկացվի Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին նվիրված համերգ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հուլիսի
10-ին՝ ժամը 19:00-ին, կանցկացնի համերգ` նվիրված կոմպոզիտոր,
մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային,
հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի 100-ամյա հոբելյանին:
Համերգը կայանալու է Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան
կոմպոզիտորների միության ստեղծագործական տան Բեթհովենի անվան
դահլիճում:
Համերգին հանդես կգա Հայաստանի պետական կամերային
նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան
Մարտիրոսյանի ղեկավարությամբ։ Համերգային ծրագրում Էդվարդ
Միրզոյանի Լարային քառյակ, Սիմֆոնիա լարային նվագախմբի և գոսերի
համար,
Պոեմ-էպիտաֆիա
կամերային
նվագախմբի
ստեղծագործություններն են։
Նշենք, որ Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների
միության ստեղծագործական տունը հիմնադրվել է 1963 թվականին։
Դահլիճի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է 1984
թվականին։ 2013 թվականից այն կրում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ,
կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի անունը։ Ականատեսների պատմելով՝
Էդվարդ Միրզոյանը մեծ մասնակցություն է ունեցել կառույցի
շինարարական աշխատանքներում․ նա տեղյակ էր դրված ամեն մի
քարից և ուշադրությամբ հետևում էր շինարարությանը։
Ժամանակին Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանը
հանդես են եկել մի շարք անվանի արտիստներ, որոնք իրենց նպաստն են
բերել կառույցի կայացմանը և հեղինակության բարձրացմանը։
Էդվարդ Միրզոյանի ծննդյան 100-ամյակին նվիրված այս համերգը ոչ միայն հարգանքի տուրք է մեծանուն կոմպոզիտորի հոբելյանին, այլև նպատակ ունի նպաստել Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների միության ստեղծագործական տան հանրահռչակմանը։
Տեղեկացնենք, որ մինչև համերգը ԿԵԱԿ-ն իրականացնելու է դիլիջանյան
տեղանքի մաքրման, նախապատրաստական աշխատանքներ, ինչպես
նաև Դիլիջան է տեղափոխելու համերգային աննախադեպ տեխնիկա և լուսային
սարքավորումներ՝ միջոցառումը հավուր իրականացնելու համար։ ԿԵԱԿ-ի նպատակն է Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների միության ստեղծագործական տան Բեթհովենի անվան դահլիճը վերածել գործող համերգային դահլիճի՝
առավել ակտիվացնելով տեղի մշակութային կյանքը։
Կարծիքներ