Խնդրում ենք նախապես չփաթեթավորել ձեր ուղեբեռները և ձեռքի իրերը. «Զվարթնոց» օդանավակայան

Խնդրում ենք նախապես չփաթեթավորել ձեր ուղեբեռները և ձեռքի իրերը. «Զվարթնոց» օդանավակայան

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ֆեյսբուքի էջում գրառում է կատարվել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Ցանկանում ենք հիշեցնել, որ կորոնավիրուսի՝ հնարավոր ներթափանցումը օդանավ կանխարգելելու նպատակով «Զվարթնոց» միջազգային օդանավակայան մուտք գործելուն պես այսուհետ պարտադիր և անվտանգ կերպով կախտահանվեն ձեր ուղեբեռները և ձեռքի իրերը:

Ուստի, խնդրում ենք օդանավակայան ժամանելիս նախապես չփաթեթավորել ձեր ուղեբեռները և ձեռքի իրերը, այլապես օդանավակայանում ստիպված պետք է հեռացվի փաթեթավորումը:

Նշենք նաև, որ ցանկության դեպքում օդանավակայանում ևս կարող եք փաթեթավորել ձեր իրերը, որոնք փաթեթավորելուց հետո ևս մեկ անգամ ախտահանվելու են հատուկ նյութերով»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում