Կայուն խաղաղության հասնելու միակ միջոցն ուղիղ բանակցություններն են. Բլինքենը` հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին

Կայուն խաղաղության հասնելու միակ միջոցն ուղիղ բանակցություններն են. Բլինքենը` հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին

ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ 

Պետքարտուղարի թվիթերյան էջի գրառման համաձայն` Բլինքենն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը` շեշտելով այս ջանքերին աջակցելու ԱՄՆ պատրաստակամությունը։ 

«Կայուն և ամուր խաղաղության հասնելու միակ միջոցն ուղիղ բանակցություններն են», - գրել է նա։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում