Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Այսօր, վաղ առավոտյան Թուրքիայի հարավ-արևմուտքում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել,- հաղորդում է երկրի արտակարգ իրավիճակների գործակալությունը:
Երկրաշարժը տեղի է ունեցել Մուղլա նահանգի Դաթչա քաղաքի մերձակայքում տեղական ժամանակով առավոտյան 7,31-ին: Օջախը գտնվել է 14,85 կմ խորության վրա: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
Կարծիքներ