ՀՀ բանակի համար նախատեսված համազգեստը կարվում է բացառապես Հայաստանում. Տեղեկատվության ստուգման կենտրոն
ՀՀ բանակի համար նախատեսված համազգեստը կարվում է բացառապես Հայաստանում. այս մասին Տեղեկատվության ստուգման կենտրոնին հայտնել են ՀՀ ՊՆ-ից:
«Սոցիալական ցանցերում տարածվում է լուսանկար, որում, իբրև թե, Հայաստանի պաշտպանության նախարարության համազգեստի պիտակի վրա առկա է Made in Turkey («Արտադրված է Թուրքիայում») գրությունը։
Այս առումով Տեղեկատվության ստուգման կենտրոնը պարզաբանում է խնդրել նախարարությունից, որտեղից պատասխանել են՝ Հայաստանի պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բոլոր համազգեստները կարվում են բացառապես Հայաստանում։
«Ինչ վերաբերում է համացանցում տարածվող լուսանկարներին՝ հայտնում ենք, որ դրանք, ենթադրաբար, անհատ ձեռներեցների կողմից Թուրքիայից ներկրված տեքստիլ արտադրանք է, որ ոչ մի կապ չունի գերատեսչության հետ»,- տեղեկացնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը։
Կարծիքներ