Բայդեն. «Ալ Ջազիրայի» թղթակից Շիրին Աբու Աքլեի սպանությունը պետք է հետաքննվի
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ օրը հայտարարել է, որ Al Jazeera-ի լրագրող Շիրին Աբու Ակլեի մահը պետք է հետաքննվի։
Սպիտակ տանը տեղի ունեցած միջոցառման ժամանակ Բայդենին հարցրել են, թե արդյոք նա դատապարտում է սպանված լրագրողի հուղարկավորության մասնակիցների նկատմամբ իսրայելական ոստիկանության ճնշումները: «Ես չգիտեմ բոլոր մանրամասները, բայց գիտեմ, որ պետք է հետաքննություն լինի»,- պատասխանել է ամերիկացի առաջնորդը։
Իսրայելի անվտանգության ուժերը ուրբաթ օրը ռետինե մահակներ են կիրառել՝ Արևելյան Երուսաղեմում Al Jazeera-ի լրագրող Շիրին Աբու Ակլեի հուղարկավորության մասնակիցներին ցրելու համար: Ինչպես դեպքի վայրից հայտնել է հեռուստաալիքը, Իսրայելի իշխանությունները պաղեստինցիներին թույլ չեն տվել ֆրանսիական հիվանդանոցից ոտքով հասնել կաթոլիկ եկեղեցի՝ մասնակցելու հոգեհանգստի արարողությանը։
Կարծիքներ