Զելենսկին ասել է, որ Ուկրաինան մտադիր չէ հարձակվել Բելառուսի վրա

Զելենսկին ասել է, որ Ուկրաինան մտադիր չէ հարձակվել Բելառուսի վրա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան մտադիր չէ հարձակվել Բելառուսի վրա։ Այսպես, երեքշաբթի նա մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերն այն մասին, որ Կիևն առաջարկել է Մինսկին կնքել չհարձակման պայմանագիր։

Լուկաշենկոն երեքշաբթի ասել է, որ Ուկրաինան առաջարկում է չհարձակման պայմանագիր կնքել՝ միաժամանակ շարունակելով մարզել զինյալներին, որոնք պոտենցիալ վտանգ են ներկայացնում Բելառուսի ազգային անվտանգության համար։ Նա նշել է, որ չգիտի, թե «ինչին է դա պետք ուկրաինացիներին»։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում