Գուտերեշը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել լուծել բոլոր հարցերը՝ հարաբերությունները կարգավորելու համար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին լուծել մնացած բոլոր երկկողմ հարցերը՝ հարաբերությունները կարգավորելու համար։ Այս մասին ասվում է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ։
«Գլխավոր քարտուղարն ուշադիր հետևել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նա ողջունում է ապրիլի 19-ին համապատասխան պետական հանձնաժողովների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման վերաբերյալ։
Կարծիքներ