Էրդողանը գնաճի տվյալների հրապարակումից հետո հեռացրել է վիճծառայության ղեկավարին
![Էրդողանը գնաճի տվյալների հրապարակումից հետո հեռացրել է վիճծառայության ղեկավարին](https://freenews.am/uploads/images/image_750x_61f4facfd5e9f.jpg)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աշխատանքից ազատել է ազգային վիճակագրական գործակալության ղեկավար Սաիթ Էրդալ Դինչերին երկրում գործազրկության և գնաճի վերաբերյալ տվյալների հրապարակումից հետո, հայտնում է TELE1-ը՝ հղում անելով նախագահի հրամանագրին։
Բացի այդ, գործակալությունը երկար ժամանակ չի հրապարակում միգրացիայի և մահացության վիճակագրությունը, հաղորդում է հեռուստաալիքը։
Դինչերը զբաղեցրել է իր պաշտոնը 2021 թվականի մարտին։
Գործակալության տվյալներով՝ 2021 թվականին Թուրքիայում գնաճի մակարդակը հասել է 36,1 տոկոսի, ինչը ռեկորդային է վերջին 19 տարիների ընթացքում։ Միևնույն ժամանակ, գործազրկության մակարդակը, ըստ 2021 թվականի նոյեմբերի վերջի տվյալների, մնացել է սեզոնային ճշգրտված 11,2% մակարդակում։
Կարծիքներ