Նավալնիի աջակիցների ցույցերի ժամանակ Ռուսաստանի տարբեր շրջաններում մոտ 300 անչափահաս է ձերբակալվել
Ռուսաստանի տարբեր շրջաններում շաբաթ տեղի ունեցող չարտոնագրված ակցիաների ժամանակ մոտ 300 անչափահաս է ձերբակալվել: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահին կից երեխաների իրավունքների հանձնակատար Աննա Կուզնեցովան:
«Այժմ հաշվարկ է իրականացվում: Նախնական տվյալներով՝ ընդհանուր առմամբ, շուրջ 300 անչափահաս է ձերբակալվել Ռուսաստանի տարբեր շրջաններում: Մոսկվայում այդ թիվը կազմում է մոտ 70, Սանկտ Պետերբուրգում՝ մոտ 30»,- ասվում է վերջինիս հայտարարության մեջ:
Նշվում է, որ անչափահաս քաղաքացիների մեծ մասն ավելի ուշ ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՌԴ ողջ տարածքով չարտոնագրված ցույցեր են տեղի ունեցել՝ հաջակցություն ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի, որին ձերբակալել են հունվարի 17-ին Բեռլինից Մոսկվա վերադառնալուն պես:
Այսօր ավելի վաղ ձերբակալվել էր նաև Նավալնիի կինը՝ Յուլիան, որին ավելի ուշ ազատ են արձակել: Ընդհանուր առմամբ, հաղորդվում էր ավելի քան 1600 ձերբակալվածների մասին, որոնցից 513-ը՝ Մոսկվայում: Տարբեր շրջաններում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև, ինչի հետևանքով վնասվածքներ են ստացել տասնյակ իրավապահներ, ինչպես նաև ցույցի մասնակիցներից ոմանք:
Կարծիքներ