Շոլցը կայցելի Հորդանան ու Իսրայել
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մարտի 16-ին կայցելի Հորդանան, մարտի 17-ին՝ Իսրայել: Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբենշթրայթը։
Շոլցը Իսրայելում Բենյամին Նեթանյահուի հետ մտադիր է քննարկել իրավիճակը տարածաշրջանում: Բացի այդ, կանցլերը ծրագրում է հանդիպել նախագահ Իցհակ Հերցոգի հետ։
Կարծիքներ