Մակրոնը ՆԱՏՕ-ին կոչ է արել «պահանջկոտ երկխոսություն» վարել Ռուսաստանի հետ

Մակրոնը ՆԱՏՕ-ին կոչ է արել «պահանջկոտ երկխոսություն» վարել Ռուսաստանի հետ

Եվրոպայում անվտանգության ճարտարապետություն կառուցելու համար ՆԱՏՕ-ին անհրաժեշտ է «պահանջկոտ երկխոսություն» վարել Ռուսաստանի հետ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Այսօրվա քննարկումը (ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում – խմբ․) հնարավորություն է տվել առաջ շարժվել դեպի Ռուսաստանի նկատմամբ մեր ռազմավարության հստակեցումը. դա պետք է լինի պահանջկոտ երկխոսություն՝ եվրոպական մայրցամաքում զենքի վերահսկողության միջոցով անվտանգության ճարտարապետություն կառուցելու համար»,- ասել է Մակրոնը Բրյուսելում դաշինքի անդամ երկրների ղեկավարների հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով՝ անվտանգության նախկին ճարտարապետությունը դադարել է գոյություն ունենալ, այդ թվում՝ «Բաց երկնքի մասին» պայմանագիրը դադարեցնելու պատճառով:

«Ես ուզում եմ վերահաստատել զենքի վերահսկման բանակցություններում որոշիչ դեր ունենալու եվրոպացիների ցանկությունը»,- հավելել է Ֆրանսիայի ղեկավարը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում