Արցախում առայսօր ականազերծվել է 2 121 հա տարածք. ՌԴ ՊՆ
Խաղաղ կյանքի վերականգնման, այդ թվում՝ կողմերի սահմանազատման գծի մերձակայքում գտնվող գյուղատնտեսական դաշտերում աշխատանքների վերսկսման համար ռուս խաղաղապահները տեղանքը նաև մաքրում են պայթյունավտանգ առարկաներից։
Աղբյուրի փոխանցմամբ 2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է 2 121 հա տարածք, 650 կմ ճանապարհ, 1 733 շինություն, այդ թվում՝ 30 սոցիալապես կարևոր օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 613 պայթուցիկ առարկա:
Կարծիքներ