Բայդենը Եթովպիային եւ Էրիթրեային կոչ Է արել հումանիտար օգնության հնավորություն ապահովելու տարածաշրջանում
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը խորին անհանգստություն Է հայտնել Եթովպիայում բռնության աճի առիթով եւ հակամարտության երկու կողմերի իշխանություններին կոչ Է արել հումանիտար օգնություն ցույց տալու հնարավորություն տրամադրելու տարածաշրջանում: Այդ մասին ասված Է մայիսի 26-ին Սպիտակ տան կայքում հրապարակված հայտարարության մեջ:
«Բոլոր կողմերը, մասնավորապես Եթովպիայի եւ Էրիթրեայի ուժերը, պետք Է անհապաղ եւ անարգել հումանիտար մուտքի հնարավորություն տրամադրեն դեպի տարածաշրջան՝ համատարած սովը կանխելու համար»,- ասված Է տեքստում:
Բայդենը նաեւ մտահոություն Է հայտնել տարածաշրջանային եւ Էթնիկական տարաձայնությունների սաստկացման առիթով Եթովպիայի շատ մասերում: «Մարդու իրավունքների ընդգրկուն խախտումները, որոնք տեղի են ունենում Թիգրայում, ներառյալ լայնորեն տարածված սեռական բռնությունը, անթույլատրելի են եւ պետք Է դադարեցվեն,- նշված Է հաղորդագրության մեջ:- Թիգրայի շրջանում մարտնչող կողմերը պետք Է հայտարարեն հրադադարի մասին եւ պահպանեն այն, իսկ Էրիթրեայի եւ Ամհարայի զորքերը պետք Է հեռանան»:
Հայտարարության մեջ նշված Է, որ Աֆրիկյան Եղջյուրի երկրներում ԱՄՆ-ի հատւկ դեսպանորդ Ջեֆրի Ֆելթմանը տարածաշրջանում իր պարտականություններին կվերադառնա հաջորդ շաբաթ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ