Հայտնի է ինդոնեզական Boeing 737-ի կործանման նախնական վարկածը

Հայտնի է ինդոնեզական Boeing 737-ի կործանման նախնական վարկածը

Հավանական է, որ Ճավայի ծովում ինդոնեզական Sriwijaya Air ավիաընկերության Boeing 737-500 ինքնաթիռի կործանման պատճառը շարժիչի կառավարման համակարգի անսարքությունը և անձնակազմի կողմից դա շտկելու փորձն է եղել: Այս մասին գրում է Wall Street Journal պարբերականը՝ հղում անելով ավիավթարի հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներին:

Ինքնաթիռի ինքնագրիչի ձայնագրություններից ստացված տվյալների համաձայն՝ օդաչուները բախվել են ինքնաթիռի թռիչքի մի քանի պարամետրերը վերահոսկող երկու շարժիչներից մեկի քարշակի ավտոմատի խափանման խնդրին:

Այդ պահին նրանք համակարգն անջատելու փոխարեն, առաջնորդվել են ցուցումներով ու այդպիսով փորձել են շտկել անսարքությունը, ինչն էլ, ամենայն հավանականությամբ, շարժիչների ծանրաբեռնվածության անհավասարակշռություն է առաջացրել և բարդացնել է ինքնաթիռի կառավարումը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, հունվարի 9-ին Boeing 737-500 ինքնաթիռը, որում 62 ուղևոր է եղել, ընկել է Ճավայի ծովը՝ Ջակարտայի գլխավոր օդանավակայանից թռիչք կատարելուց չորս րոպե անց: Այն ներքին չվերթով մեկնում էր Բորնեո կղզու Պոնտիանակ քաղաք, որը գտնվում է Ջակարտայից մոտ 740 կմ (460 մղոն) հեռավորության վրա:

Հիշեցնենք՝ տեղի ունեցածն Ինդոնեզիայում երկրորդ խոշոր ավիավթարն էր այն բանից հետո, երբ 2018-ին թռիչքից կարճ ժամանակ անց Lion Air-ին պատկանող Boeing 737 MAX-ը նույնպես խորտակվել էր Ճավայի ծովում: Այդ ժամանակ զոհվել էր 189 ուղևորր և ողջ անձնակազմը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում