ՌԴ-ում 6 մլն օտարերկրացի է գտնվում, 9 %-ը՝ առանց օրինական հիմքի. ՌԴ ՆԳՆ
Ռուսաստանում բնակվում է շուրջ 6 միլիոն օտարերկրացի Ռուսաստանում, ընդ որում՝ նրանց 9 տոկոսը դրա համար օրինական հիմքեր չունի: Նոյեմբերի 16-ին այդ մասին հայտնել Է Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը Դաշնային խորհրդում կայացած կառավարական ժամի ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մեր երկրում գտնվում Է շուրջ 6 միլիոն օտարերկրացի, նրանց 9% տոկոսը դրա համար օրինական հիմքեր չունի: Համեմատության համար նշենք, որ 2016 թվականին դա գործնականում յուրաքանչյուր երրորդ միգրանտն Էր», - նրա խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը: Կոլոկոլցևը նշել Է, որ չնայած զգալի դրական փոփոխություններին՝ նշված ոլորտում բարձր ռիսկերը պահպանվում են, այդ թվում՝ հետխորհրդային տարածքում և Մերձավոր Արևելքում անկայուն իրադրության պատճառով: «Այդ կապակցութամբ մենք խստացրել ենք վերահսկողությունը: Համավարակով պայմանավորված ընդմիջումից հետո վերսկսվել են ստուգման միջոցառումները, այս տարի կատարվել Է 225 հազար ստուգում», - ասել Է նախարարը:
Կարծիքներ