Իսրայելում 1000 տարվա հնության հավի ամբողջական ձու է հայտնաբերվել
Իսրայելում, Թել Ավիվից հարավ գտնվող Յավնե քաղաքում պեղումների ժամանակ հայտնաբերվել է մոտ 1000 տարվա հնության հավի ամբողջական ձու, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով Իսրայելի հնաոճ իրերի վարչության տարածած տեղեկությանը։
Դոկտոր Լի Փերի Գալն ասել է, որ նախկինում ձվի կեղևի մնացորդներ են հայտնաբերվել իսրայելական Դավթի քաղաքում, Կեսարիայում և Ապոլոնիայում, քանի որ ձվի կեղևի փխրունության պատճառով ոչ մի ձու ամբողջությամբ չի պահպանվել։ Նա նշել է, որ սա չափազանց հազվագյուտ գտածո է միջազգային մակարդակով։ Հնագետ Ալլա Նագորսկայայի կարծիքով՝ ձուն ամբողջությամբ պահպանվել է, քանի որ գտնվել է կեղտաջրերով լի ջրհորում։
Իսրայելի հնաոճ իրերի վարչությունը նշել է, որ հնարավոր չէ պարզել, թե ձուն ինչպես է ջրհորում հայտնվել։ Հայտնի է, որ կեղտաջրերով լի ջրհորում, հավի ձվից բացի, եղել են նաև իսլամական շրջանին բնորոշ ոսկրային տիկնիկներ, որոնք օգտագործվել են որպես խաղալիքներ մոտ 1000 տարի առաջ:
Կարծիքներ