ՄԱԿ-ն արձագանքել է ռուսների սպանությունների մասին Ուկրաինայի հետախուզության ղեկավարի խոսքերին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ասել է, որ չի տեսել Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովի հայտարարությունները հարձակումների մասին, սակայն ՄԱԿ-ը դեմ է ցանկացած ահաբեկչության։
Այս մասին գրում է ria.ru-ն:
«Ես չեմ տեսել մեջբերումը, չեմ կարող խոսել դրա իսկության մասին: Իհարկե, մենք դեմ ենք ցանկացած ահաբեկչական գործողության»,- ասել է Դյուժարիկը`պատասխանելով Բուդանովի խոսքերը մեկնաբանելու խնդրանքին:
Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլո Բուդանովը՝ լրագրող Վալերի Սավչուկի հետ Youtube-ում հրապարակված հարցազրույցում ասել էր, որ Կիևի իշխանությունները ներգրավված են հայտնի ռուսների սպանությունների մեջ:
Կարծիքներ