Անասնագոմերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 49 կենդանի է սատկել

Անասնագոմերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 49 կենդանի է սատկել

Դեկտեմբերի 15-ին, ժամը 07։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ջրաշեն թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:28-ին, մարվել՝ 10։19-ին։ Այրվել է անասնագոմը (մոտ 70 քմ), և ներսում սատկել 49 կենդանի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում