Արարատ Միրզոյանը նամակներով դիմել է գործընկեր խորհրդարանների նախագահներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նամակներ է հղել գործընկեր խորհրդարանների նախագահներին՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ տեղի ունեցող անթույլատրելի ոտնձգությունները և ադրբեջանական կողմի վերջին սադրանքը, ինչի հետևանքով ՀՀ տարածքում գերեվարվել են 6 հայ զինծառայողներ, իսկ նախօրեին սպանվել էր 1 հայ զինծառայող:
Արարատ Միրզոյանը նախազգուշացրել է իր գործընկերներին, որ Ադրբեջանի նմանօրինակ վարքագիծը լրջորեն վտանգում է տարածաշրջանային փխրուն կայունությունը:
Ըստ այդմ, խորհրդարանի նախագահը կոչ է արել պահանջել հայ զինծառայողների անհապաղ վերադարձ և ադրբեջանական կողմի դուրսբերում ՀՀ տարածքից:
Կարծիքներ