Որքա՞ն է նվազել Ռուսաստանից Հայաստան տոմսերի արժեքը. ռուս փորձագետներ
Փորձագետները հաշվարկել են, թե ինչպես են փոխվել Ռուսաստանի տարածքով և հարևան երկրներում թռիչքների գները վերջին մեկ ամսվա ընթացքում, գրում է Tutu.ru-ն։
Սեպտեմբերի 21-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանում երկկողմանի տոմսի միջին արժեքը կազմել է մոտավորապես 10,3 հազար ռուբլի: Հոկտեմբերի նույն ժամանակահատվածում այն նվազել է վեց տոկոսով՝ հասնելով 9,7 հազար ռուբլու։Այս մասին հայտնում է Shantnews.am-ը:
Սեպտեմբերի վերջին տասնօրյակում հարևան երկրներ մեկնելու համար ուղևորները վճարել են միջինը 40,4 հազար ռուբլի։ Հոկտեմբերի վերջին այնտեղ գնալ ցանկացողների համար արժեքը միջինը 24,1 հազար ռուբլի է, այսինքն՝ 40 տոկոսով պակաս։
Մեկ ամսվա ընթացքում թռիչքները երկրի ներսում ամենահայտնի ուղղություններով էժանացել են՝ Սոչի Մոսկվայից՝ յոթ տոկոսով, Սանկտ Պետերբուրգից՝ 18 տոկոսով, երկու մայրաքաղաքների միջև՝ 16 տոկոսով։ Մոսկվայից Մախաչկալա ճանապարհածախսը կրճատվել է 21 տոկոսով, իսկ Կազանը՝ 15 տոկոսով։
Ամենաէականը՝ 66 տոկոսով, էժանացել է Հայաստան թռչելը։ Միջին արժեքը նվազել է 59-ից մինչև 20 հազար ռուբլի: Մեկ երրորդով պակաս է եղել դեպի Ադրբեջան և Բելառուս ուղեգրային ավիատոմսերի արժեքը, այժմ դրանք կարելի է գնել համապատասխանաբար 27 և տասը հազար ռուբլով։
Դեպի Ղրղզստան, Թուրքիա և Իսրայել ճանապարհածախսը նվազել է մոտ մեկ քառորդով, հաշվարկել են ծառայության վերլուծաբանները։ Ղազախստան և Տաջիկստան այցելությունն էժանացել է 16 տոկոսով, Ուզբեկստան՝ վեց տոկոսով։
Կարծիքներ