Սպանություն Երևանում. 4 հոգու տեղափոխել են հիվանդանոց, նրանցից մեկը մահացել է

Սպանություն Երևանում. 4 հոգու տեղափոխել են հիվանդանոց, նրանցից մեկը մահացել է

Այսօր՝ հունվարի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ պարեկները ծառայություն կատարելիս են եղել Ռուբինյանց-Պարույր Սևակ փողոցների խաչմերուկում, երբ նկատել են, որ Պարույր Սևակի փողոցում գործող «Degusto» արագ սննդի կետի դիմաց 3 քաղաքացի ուշագնաց ընկած է։

Շամշյանի փոխանցմամբ՝ պարեկները վիրավորներից մեկին ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել են «Իզմիրլյան» ԲԿ, իսկ երկուսի համար էլ՝ ահազանգել շտապօգնություն: Ժամանած բժիշկների հերթապահ խումբը նրանց էլ է տեղափոխել «Իզմիրլյան» ԲԿ։

Ըստ սկզբնաղբյուրի՝ դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են արնանման հետքեր, սպիտակ շապիկ, ինչպես նաև հետքերը տարել են դեպի Պարույր Սևակի փողոց, որը պարեկները վերցրել են հսկողության տակ։

Հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը մահացել է, իսկ մյուս երկուսի համար բժիշկները պայքարում են։

Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի և վիրավորների ինքնությունը։

Ավելի ուշ տեղեկություն է ստացվել, որ նշված միջադեպի հետ կապված ևս 1 հոգի տեղափոխվել է 8-րդ հիվանդանոց։ Նրա ինքնությունը նույնպես պարզվում է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում