ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի կողմից երեկվա երկու դիտարկում փոխկապակցված են

ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի կողմից երեկվա երկու դիտարկում փոխկապակցված են

#հաղթելուենք

ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի կողմից երեկվա երկու դիտարկում փոխկապակցված են.

1. «Փաստացի մենք վարում ենք 5-րդ սերնդի պատերազմներին բնորոշ գործողություններ: Կան ընդգծված առանձնահատկություններ, վերլուծությունը մեր հաղթանակից հետո»:

2. «Ադրբեջանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին:

Հավանական է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ղեկավարությունը գտնվում է ինքնաթիռի մեջ»:

Եզրահանգումների մեջ զուսպ Ա. Հովհաննիսյանը իրավիճակի փոփոխության վերաբերյալ անհանգստությունը փոխանցեց ոչ միայն ռազմական գործի մասնագետներին, Պաշտպանության Բանակին, այլ նաև Արցախում, Հայաստանում և Սփյուռքում ոլորտային նեղ մասնագետների՝ համակարգչային անվտանգության, համակարգչային հեռակառավարման և ռադիոէլեկտրոնիկայի…

Գաղտնիք չէ, որ մեր օրերում՝ համակարգչային և ռադիո կառավարմամբ քիչ թե շատ կարևոր ռազմական տեխնիկա ունի որոշակի բնութագրումներ, որոնք կարող են դրսևորվել նաև հեռակառավարման միջոցով....

Իսկ առանձին ռազմավարական նշանակության զինատեսակներ այսպես կոչված՝ «հիշողության բլոկ»-ում ունեն խնամքով քողարկված՝ ծայրահեղ դեպքերում իրագործման ենթակա՝ «ինքնաոչնչացում» գործառույթ:

Պահն է, որ ոլորտի հայ մասնագետները Պաշտպանության Բանակին ներկայացնեն գործուն ծրագրեր՝ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հարձակողկան գործողությունների խափանման, հակազդման կամ հնարավորության դեպքում՝ կազմալուծման վերաբերյալ…

Հ. Գ. Տարիներ առաջ Միացյալ Նահանգներում ընկերս ներկայացրեց հայ երիտասարդ ճարտարագետի, որն աշխատում էր Միսսուրի նահանգում, McDonnell Douglas ավիացիոն գործարանում…

                                                               Ձոնիկ Մարգարյան

Հետևեք մեզ նաև Տելեգրամում