Կաղարծի համայնքի նախկին դպրոցի շենքի վերակառուցման շինաշխատանքներն ավարտման փուլում են

Կաղարծի համայնքի նախկին դպրոցի շենքի վերակառուցման շինաշխատանքներն ավարտման փուլում են

ԱՀ Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի նախկին դպրոցի շենքի վերակառուցման շինաշխատանքներն ավարտման փուլում են։ Այս մասին հայտնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը: 

 

Նշվում է, որ Կաղարծի համայնքում վերակառուցվում է 14 բնակարանանոց` 2 և 3 սենյականոց բնակելի շենքը։ Ներկա դրությամբ կատարվում է ներքին և արտաքին հարդարման աշխատանքները։

 

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Ղուրուչուղ» ՍՊ ընկերությունը։ Աշխատանքներն ամբողջությամբ ավարտելուց հետո կբարեկարգվի տարածքը։ Նախատեսվում է բնակելի շենքը շահագործման հանձնել մինչև հուլիս ամսվա վերջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում