Ռուսական գազի մասնաբաժինը Եվրոպայում այս տարի կարող է լինել ամենացածրը վերջին 20 տարվա ընթացքում
Ռուսական խողովակաշարով գազի մատակարարումները Եվրոպա այս տարի կարող են նվազել 45%-ով՝ հասնելով 80 միլիարդ խորանարդ մետրից պակասի, մինչդեռ ԵՄ հեղուկացված բնական գազի մատակարարումը կավելանա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է Միջազգային էներգետիկ գործակալությունը (ՄԷԳ):
2021 թվականին Ռուսաստանի Դաշնությունից գազը, ըստ ՄԷԳ-ի, ապահովել է Եվրոպայի կարիքների մոտ 40%-ը։
«Մեր կանխատեսումն այն է, որ ռուսական մատակարարումները ԵՄ կնվազեն ավելի քան 55%-ով մինչև 2025 թվականը՝ համեմատած 2021 թվականի մակարդակի հետ, իսկ Ռուսաստանը կբավարարի ԵՄ գազի կարիքների 20%-ը», - ասվում է ՄԷԳ-ի զեկույցում։
Կարծիքներ