Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ համաձայնությունների կյանքի կոչման առանձին գործնական ասպեկտները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում:
Կարծիքներ