Լիտվան պաշտոնապես վերանվանել է Վրաստանը
Լիտվայում լեզվի պետական հանձնաժողովը փոխել է Վրաստանի անվանումը՝ հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով համապատասխան փաստաթղթին:
«Լիտվական լեզվի պետական հանձնաժողովը որոշում կայացրեց փոփոխություն կատարել մայրաքաղաքների և պետությունների անունների ցուցակում, որը հաստատվել է լիտվերենի պետական հանձնաժողովի կողմից: «Երկրների պաշտոնական անուններ» սյունակում «Գրուզիա»-ն փոխարինվել է «Սաքարթվելոյով»,- նշված է փաստաթղթում:
Սաքարթվելոն Վրաստանի վրացերեն անվանումն է, որը Լիտվայում նախատեսված էր օգտագործել դեռևս 2018-ին: Ավելի վաղ ԱՄՆ-ը մերժել էր Վրաստանը Ջորջիա կոչելու Թբիլիսիի առաջարկը:
Կարծիքներ