Տղամարդը ժամանցի ակումբում աշխատակցուհիների չպարելու հարցի շուրջ վիճաբանել է տնօրենի և այլ մարդու հետ, կրակել

Տղամարդը ժամանցի ակումբում աշխատակցուհիների չպարելու հարցի շուրջ վիճաբանել է տնօրենի և այլ մարդու հետ, կրակել

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել էր, որ Սևան քաղաքի բնակիչ 32-ամյա տղամարդը հուլիսի 19-ի գիշերը Լճաշեն գյուղի խաչմերուկում գտնվող ժամանցի ակումբում երգ պատվիրելու ու աշխատակցուհիների չպարելու հարցի շուրջ վիճաբանել է Գագարինի բնակիչ 40-ամյա տնօրենի, ապա՝ մեկ այլ տղամարդու հետ:

Այդ ընթացքում 32-ամյա տղամարդը հնչեցրել է անհասցե հայհոյանքներ և իր մոտ եղած ատրճանակով կրակել։ 

ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ խուլիգանության և հրազեն ապօրինի պահելու հատկանիշներով։

Քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 21-ին 32-ամյա տղամարդը Քննչական բաժնում ներկայացրել է հանցագործության գործիք մեկնարկային ատրճանակը։ 

Հուլիսի 25-ին նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, իսկ հուլիսի 28-ին դատարանի որոշմամբ՝ նա կալանավորվել է։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում