Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվող 21-ամյա աղջիկը ներկայացել է Գավառի բաժին
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 11-ին բաժին է ներկայացել 21-ամյա Սեդա Պ.-ն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, նա հունիսի 30-ից Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի մեղադրանքով:
Ըստ աղբյուրի՝ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նշվում է, որ Սեդա Պ.-ի ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ