Ավստրալիան արգելել է շքեղ ապրանքների արտահանումը Ռուսաստան

Ավստրալիան արգելել է շքեղ ապրանքների արտահանումը Ռուսաստան

Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով Ավստրալիան արգելում է մի շարք շքեղ ապրանքների արտահանումը Ռուսաստան, այդ թվում՝ ոսկերչական իրերի, ոսկու, գինիների, տրանսպորտային միջոցների, մորթու և այլ ապրանքների, հայտնել է երկրի Արտաքին գործերի նախարարությունը։

«Ավստրալիան լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ՝ ի պատասխան Ուկրաինա ներխուժման: Ավստրալիան կարգելի որոշակի շքեղ ապրանքների մատակարարումը, վաճառքը, փոխադրումը ուղղակիորեն կամ անուղղակիորեն դեպի Ռուսաստան կամ ի շահ Ռուսաստանի»,- ասվում է նախարարության կայքում տարածված հայտարարության մեջ։

Ապրանքների ցանկը ներառում է նաև ծխախոտային արտադրանք, օծանելիք, կաշի, աքսեսուարներ և հագուստ, որոշ տեսակի էլեկտրոնիկա, երաժշտական ​​գործիքներ, խավիար, խեցգետին, տրյուֆել և այլն։

Նշվում է, որ այս սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն ապրիլի 7-ից։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում