Հայաստանի թենիսի հավաքականը հաղթեց Ադրբեջանի հավաքանանին (տեսանյութ)

Այսօր Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում շարունակվող Թենիսի Դեւիսի գավաթի խաղարկության 4-րդ դիվիզիոնի մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը հանդիպեց Ադրբեջանին ու հաղթեց 2-1 հաշվով:
Իր խաղը հաղթանակով ավարտեց Սեդրակ Խաչատրյանը՝ 6։3, 6։0 հաշվով հաղթանակ տարավ Էլվին Հաշիմովի նկատմամբ:
Երկրորդ մրցախաղում Միքայել Ավետիսյանն 5:7, 4:6 հաշվով պարտվեց Տամերլան Ազիզովին։
Զուգախաղում Սեդրակ Խաչատրյանն ու Հենրիկ Նիկողոսյանը մրցեցին Տամերլան Ազիզովի եւ Էլվին Հաշիմովի հետ։ Հայաստանի զույգը հաղթանակ տարավ 6։4, 1։6, 6։1 հաշվով։
Հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ նաեւ զուգախաղերում: Հենց այդ հաղթանակն էլ վճռորոշ եղավ մրցամարտում: Հայաստանի հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ երկու խաղերում:
Կարծիքներ