Հայաստան-ԵՄ օրակարգը հարստացել է կարևոր նոր մեխանիզմներով. Միրզոյան

Հայաստան-ԵՄ օրակարգը հարստացել է կարևոր նոր մեխանիզմներով. Միրզոյան

Հայաստան-ԵՄ օրակարգը հարստացել է կարևոր նոր մեխանիզմներով։ Անվտանգության, տնտեսության եւ շարժունակության շուրջ հարցերը եղել են քննարկման կենտրոնում։

Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Արարատ Միրզոյանը կարևորելով քաղաքական և անվտանգության երկխոսությունը և ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը Ադրբեջանի հետ Հայաստանի միջազգային սահմանին՝ նշել է, որ տնտեսության ոլորտում ԵՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից մեկը։

«Մենք պայմանավորվեցինք օգտագործել բոլոր առկա մեխանիզմները՝ առևտրատնտեսական կապերն էլ ավելի ամրապնդելու համար ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ տարածաշրջանային նախագծերի միջոցով։ Այս առումով ընդգծվել է Հայաստանի մասնակցության կարևորությունը Սևծովյան էլեկտրական մալուխի նախագծին, ինչպես նաև տնտեսական և ներդրումային ծրագրերի արդյունավետ իրականացումը»,- ասել է Արարատ Միրզոյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում