4 զինվորի կյանք խլած միջադեպը ռազմական էսկալացիա ծավալելու Ադրբեջանի մտադրությունների մասին է վկայում. Փաշինյան

4 զինվորի կյանք խլած միջադեպը ռազմական էսկալացիա ծավալելու Ադրբեջանի մտադրությունների մասին է վկայում. Փաշինյան

Ակնհայտորեն, Ադրբեջանի կառավարության ռազմավարությունն ուղղված է մեր տարածաշրջանում թշնամանքի խորացմանը, ինչը շատ անհանգստացնող փաստ է։

Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ

«Բայց չնայած այս բոլոր փաստերին, մեր կառավարությունը նվիրված է խաղաղության գործընթացին, քանի որ մեր համոզմունքն այն է, որ խաղաղության գործընթացը չունի այլընտրանք։ Իհարկե, մենք պետք է ամեն ինչ անենք խաղաղության գործընթացում հասնելու կոնկրետ արդյունքների, և մենք դա անում ենք։ Բայց դժբախտաբար, հնարավոր չէ դա անել առանց մյուս կողմի քաղաքական կամքի։

Եվ այսօրվա չորս զինվորի կյանք տարած միջադեպը ոչ միայն խաղաղության քաղաքական կամքի բացակայության, այլև թշնամանքը խորացնելու և ռազմական էսկալացիա ծավալելու Ադրբեջանի մտադրությունների մասին է վկայում»,- ի թիվս այլ փաստերի, նշել է վարչապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում