Անհապաղ հրադադարի կոչ. Hraparak.am
Եվրախորհրդարանի սոցիալիստների և ժողովրդավարների խումբը հանդես է եկել Տավուշում ռազմական գործողությունների մասին հայտարարությամբ: Եվրոպական խորհրդարանի Սոցիալիստների եւ դեմոկրատների առաջադիմական դաշինքը ներկայացնում է Եվրոպայի սոցիալիստներին։ Գոյություն է ունեցել տարբեր անվանումներով, 1953-99-ին եղել է ամենամեծ խմբակցությունը, ներկայումս պատգամավորների թվով երկրորդն է։ Դաշինքը հայտարարել է. «Մենք անհապաղ հրադադարի և հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին` հիմնված 2009թ. ԵԱՀԿ Հիմնական սկզբունքների` ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների հավասարության ու ինքնորոշման իրավունքի վրա»:
Նյութի աղբյուրը՝ hraparak.am
Կարծիքներ