Արաբկիր վարչական շրջանում շարունակվում են բույսերի բուժման աշխատանքները․23։00-05։00-ն փակ պահել փողոց նայող պատուհանները

Արաբկիր վարչական շրջանում շարունակվում են բույսերի բուժման աշխատանքները․23։00-05։00-ն փակ պահել փողոց նայող պատուհանները

Արաբկիր վարչական շրջանում շարունակվում են բույսերի բուժման աշխատանքները։ Այսօր երեկոյան մեր միջատասպան մեքենան լինելու է Բաբայան, Ազատության, Ադոնցի, Գրիբոյեդովի, Վրացական, Մալխասյան, Շահսուվարյան փողոցներում։

Խնդրում ենք երեկոյան՝ ժամը 23։00-ից մինչև լուսաբաց՝ ժամը 05։00, փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբների դռները՝ պահպանելով անվտանգության կանոնները։

Այս մասին հայտնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում