Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունանում է. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունանում է, ինչի համար Ռուսաստանը մեծ ջանքեր է գործադրում:
Նա շեշտել է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը վերահսկում է հրադադարի ռեժիմի պահպանումը, ապահովում է քաղաքացիական անձանց անվտանգությունը, ուղեկցում է տեղահանվածների վերադարձին, գրում է iz.ru-ն:
Նա նաեւ հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում իր աշխատանքն է սկսում հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնը, որը կզբաղվի պատերազմից տուժած շրջանների բնակիչներին օգնություն ցուցաբերելով:
«Իր աշխատանքն է սկսում հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնը, որը կզբաղվի տուժած շրջանների բնակիչներին օգնություն ցուցաբերելով, ենթակառուցվածքների վերականգնմամբ, խաղաղ կյանքի համար պայմանների ձևավորմամբ: Հուսով ենք, որ միջազգային պրոֆիլային կազմակերպությունների կողմից այս ջանքերին ծանրակշիռ մասնակցություն կունենանք: Գտնում ենք, որ այս ամենը նախադրյալներ է ստեղծում հին հակամարտության տևական և լիարժեք կարգավորման համար` արդար հիմքի վրա և ի շահ ադրբեջանցի ու հայ ժողովուրդների»,- նշել է ՌԴ նախագահը:
Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ ԼՂ-ում Ռուսաստանի կողմից իրականացվող ջանքերին կաջակցեն նաև միջազգային կառույցները:
Կարծիքներ