ԿԽՄԿ հոգածության ներքո գտնվող հիվանդի առևանգումը պետք է դատապարտվի. ԱԳՆ խոսնակ
Մենք գնահատում ենք ԼՂ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հումանիտար դերը, ուստի ընդգծում ենք`Ադրբեջանի կողմից դրա շարունակական խոչընդոտումը և ԿԽՄԿ հոգածության ներքո գտնվող հիվանդների առևանգումն անընդունելի են և պետք է դատապարտվեն:
Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
«Ավելի քան 1760 մարդ զրկված է բուժօգնությունից, հազարավոր մարդիկ դեղորայք չունեն»,-եզրափակել է նա:
Կարծիքներ