Հիասթափված եմ, բայց ամենից շատ հիասթափեցրել եմ. ըմբիշ Արսեն Հարությունյան
«Կյանքում լինում են պահեր, որոնք քո կամքին հակառակ են։ Ես հիասթափված եմ, բայց նաև վստահ եմ, որ լավագույնը դեռ առջևում է»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ազատ ոճի ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը՝ շարունակելով.
«Գիտեմ՝ ամենից շատ հիասթափեցրել եմ ինձ հավատացողներին, մարզչական կազմին, ուզում եմ ներողություն խնդրել, քանի որ օր ու գիշեր ջանք չեն խնայել, որպեսզի լավ ներկայանամ, ցավոք, չկարողացա նրանց հույսերը արդարացնել։
Աստված մեզ փորձություն է տալիս, բայց դրա հետ մեկտեղ ելքն է ցույց տալիս։ Ես բախտավոր եմ, որ շրջապատված եմ լավ մարդկանցով, բոլորիդ աջակցությունը տեսնում եմ, շնորհակալ եմ բոլորիդ։
Աստված առաջ, ամեն բան առջևում է, կհանդիպենք հաջորդ մեծ գորգերում»,- գրել է մարզիկը։
Կարծիքներ