Ստեփանակերտում այսօր տեղի է ունեցել մեծ համերգ, ոչ ավելին
Մինչ ընդդիմությունը Ֆրանսիայի հրապարակում աղաղակում է, թե իբրև Ստեփանակերտում ևս Հայաստանի իշխանության դեմ ուղղված հանրահավաք է տեղի ունենում, պարզվում է Ստեփանակերտում ընդամենը կեզմակերպվել է մեծ համերգ նվիրված Առաջին հանրապետության անկախության տոնին։
Մենք իհարկե վաղուց ենք ականատես լինում, որ Հայաստանի ընդդիմությունը փողոցում իր տապալումը փորձում է քողարկել իրականության հետ առնչություն չունեցող հայտարարություններով։ Օրինակ, որ Հայաստանում երկիշխանություն է, Փաշինյանը Հայաստանում իշխանություն չունի, իշխանության օրերը հաշված են, ողջ ժողովուրդը ոտքի է կանգնել և այլն, գրում է MediaNews-ը։
Ահա հենց այս հայտարարությունների շարքից է նաև այն, թե իբրև Ստեփանակերտում արցախցիները մասնակցում են Հայաստանի իշխանության դեմ հանրահավաքի։ Մինչդեռ իրականում այնտեղ այսօր կազմակերպվել էր հայրենասիրական երգուպարով գունեղ համերգ, որին մասնակցում էին մեծ թվով արցախցիներ։
Իհարկե մի քանիսը փորձ կատարել են առիթը օգտագործել և բեմահարթակից որոշ քաղաքական կոչեր կատարել, սակայն նրանց այդ հնարավորությունը անմիջապես սահմանափակվել է։
Եվ ընդհանրապես Արցախում գործում է արտակարգ դրության ռեժիմ և որևէ քաղաքական ակցիա իրականացնելու իրավունք ոչ ոք չունի։
Կարծիքներ