Ամենաքիչ ձայն ստացած պատգամավորը դուրս էր եկել խմբակցությունից, ԼՀԿՆ հայց է ներկայացրել

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այսօր դատարանում ներկայացրեցի Լուսավոր Հայաստան խմբակցության հայցը՝ խմբակցության մեկ մանդատը վերականգնելու պահանջով:
Ինչպես հիշում եք այս խորհրդարանի ամենաքիչ ձայն ստացած պատգամավորը դուրս էր եկել խմբակցությունից՝ խախտելով ընդդիմության սահմանադրական երաշխիքները:
Հետևողական ենք լինելու այս գործում, քանզի այն ունի հիմնարար նշանակություն: Յուրաքանչյուրն ազատ է զբաղվելու քաղաքականությամբ և կուսակցություն ստեղծելու, բայց ոչ այլ ուժի ջանքը սպառելով
Աղբյուրը՝ hraparak.am
Կարծիքներ