Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանի հաջորդ մրցակիցը մեքսիկացի է
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը դեկտեմբերի 3-ին կանցկացնի իր հերթական մենամարտը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լոս Անջելեսում կայանալիք բռնցքամարտի շոուի երեկոյի ընթացքում՝ Punch Boxing Promotion-ի կազմակերպած մենամարտում Երիցյանի մրցակիցը կլինի մեքսիկացի Մահորնի Մոնտեսը: 31-ամյա փորձառու բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 46 մենամարտ, որոնցից 36-ում հաղթել է:
Երիցյանը մինչ այս անցկացրած բոլոր 13 մենամարտերում հաղթանակ է տարել:
Միջին քաշային կարգում Գոռ Երիցյանի ու Մահորնի Մոնտեսի մենամարտը կլինի 8 ռաունդանոց:
Կարծիքներ