Մերձմոսկվայում կենցաղային գազի պայթյունի հետևանքով կա 9 տուժած, այդ թվում՝ երեխաներ

Մերձմոսկվայում կենցաղային գազի պայթյունի հետևանքով կա 9 տուժած, այդ թվում՝ երեխաներ

Մերձմոսկովյան Նոգինսկի բնակելի շենքում կենցաղային գազի պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 9-ի: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ ծառայությունները:

 «Այս պահին կա ինը տուժած, այդ թվում՝ երկու երեխա: Փլատակների տակ կարող են դեռ մարդիկ լինել», - ասել է աղբյուրը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ գազի պայթյունից տուժել է վեց մարդ, այդ թվում ՝ հինգ և 11 տարեկան երկու երեխա:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում