Ռոնալդուն Իտալիայից իր հետ 59 հազար եվրո արժողությամբ կրիոգեն խցիկ է տարել Մանչեսթեր

Ռոնալդուն Իտալիայից իր հետ 59 հազար եվրո արժողությամբ կրիոգեն խցիկ է տարել Մանչեսթեր

«Մանչեսթեր Յունայթեդի» 36-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իտալիայից իր հետ Մանչեսթեր է տարե կրիոգեն խցիկ, որն իրեն թույլ կտա պահել լավ մարզավիճակումը, ArmSport-ի փոխանցմամբ՝ հայտնել էThe Sun-ը:

Ըստ աղբյուրի՝ Ռոնալդուն մի քանի հազար եվրո է ծախսել կրիոգեն խցիկը Մանչեսթերի իր նոր տուն հասցնելու համար, իսկ բուն խցիկը, ըստ տվյալների, 59 հազար եվրո արժե:

Կրիոգեն խցիկն ունակ է ապահովել մինչև մինուս 200 աստիճան, ինչն օգնում է մաշկի վերականգնմանն ու բուժմանը:Կրիոգեն խցիկում չի կարելի 5 րոպեից ավելի ժամանակ անցկացնել, քանի որ երկարատև ազդեցությունը վտանգավոր է օրգանիզմի համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում