Կալիֆորնիայում՝ փոխհրաձգության արդյունքում երկու մարդ է զոհվել

Կալիֆորնիայում՝ փոխհրաձգության արդյունքում երկու մարդ է զոհվել

Առնվազն երկու մարդ է զոհվել, չորսը վիրավորվել են Կալիֆոռնիայի Սան Ռաֆել քաղաքում կրակոցների արդյունքում: 

Շաբաթ գիշերը իրավապահ մարմիններին հաղորդվել է քաղաքի հարավային մասում տեղի ունեցած փոխհրաձգության մասին: Դրանում, ենթադրաբար, ներգրավված էին մարդիկ, ովքեր եկել էին Սան Ռաֆել ռեփ համերգին: Մեկ մարդ տեղում մահացել է, երկրորդը հոսպիտալացվել է, բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը:

Փոխհրաձգության տուժած մասնակիցներից մի քանիսը ավտոմեքենաներով փորձել են փախչել դեպքի վայրից, բայց բերման են ենթարկվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում