Հայտնի է դարձել, թե երբ են COVID-19-ով հիվանդներն առավել վարակիչ

Հայտնի է դարձել, թե երբ են COVID-19-ով հիվանդներն առավել վարակիչ

Փարիզի համալսարանի մասնագետները պարզել են, թե երբ են կորոնավիրուսով հիվանդներն առավել վարակիչ, գրում է Daily Mail-ը:

Գիտնականները վերլուծել են 2020թ.-ի մարտին ֆրանսիական հիվանդանոց ընդունված 655 հիվանդների տվյալները:

Հետազոտողները պարզել են, որ վիրուսային ծանրաբեռնվածությունը գագաթնակետին է հասնում ախտանիշների ի հայտ գալուց մեկ օր առաջ:

Միևնույն ժամանակ, ավելի մեծ վիրուսային ծանրաբեռնվածության դեպքում վարակման և առաջին ախտանիշների ի հայտ գալու միջև ընկած ժամանակահատվածն ավելի կարճ է լինում, պարզաբանել են գիտնականները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում