Ադրբեջանի դեսպանը հավաստիացրել է, որ Ղարաբաղում թուրք խաղաղապահներ չեն լինի
Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղ թուրք խաղաղապահներ չեն մտցվի՝ չնայած տարբեր լուրերին ու առանձին հայտարարություններին: Այս մասին նա ասել է RBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Խոսքը թուրք խաղաղապահներ, զինվորներ մտցնելու մասին չէ: Խոսքը երկու կողմերի կողմից հայտարարության կատարման տեխնիկական վերահսկողության մասին է»,- ասել է դեսպանը:
Նրա խոսքով, Ղարաբաղի տարածք թուրքական զորքեր մտցնելու կարիք չկա, բայց Բաքուն ուրախ կլինի, եթե Անկարան մասնակցի Ռուսաստանի Դաշնության հետ տարածաշրջանում իրավիճակի համատեղ դիտարկմանը:
Կարծիքներ