ՀՀԿ-ական նախկին համայնքապետ Լևոն Գրիգորյանը՝ Մերձավանի համայնքապետի տան ուղղությամբ հարձակման կադրերում. տեսանյութ
![ՀՀԿ-ական նախկին համայնքապետ Լևոն Գրիգորյանը՝ Մերձավանի համայնքապետի տան ուղղությամբ հարձակման կադրերում. տեսանյութ](https://freenews.am/uploads/images/image_750x_67ace93be144a.jpg)
Medianews-ի ձեռքի տակ նոր տեսանյութեր են հայտնվել` Փարաքարի Մերձավան բնակավայրում փետրվարի 5-ին տեղի ունեցած սպանության դեպքից, երբ հարձակվել էին Մերձավանի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան վրա:
Նոր կադրերում մի խումբ անձինք են, որոնք, ըստ էության, շարժվում են Ախտոյանների տան ուղղությամբ: Կադրերում նկատելի է նաև նախկին ՀՀԿ-ական համայնքապետ Լևոն Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ վերջինիս որդին՝ Պայքար Գրիգորյանը, այս գործի շրջանակներում երկու ամսով կալանավորվել է:
Կարծիքներ