Իսլանդիայում գրանցվել է կապկի ծաղկի չորրորդ դեպքը
Իսլանդիայում գրանցվել է կապկի ծաղկի չորրորդ դեպքը, վարակակիրը միջին տարիքի տղամարդ է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Reykjavík Grapevine-ը:
Ի տարբերություն երկրում գրանցված նախորդ 3 դեպքերի՝ այս դեպքում տղամարդը վերջին շրջանում ճամփորդական պատմություն չունի, այսինքն՝ նա հավանաբար վարակվել է անհայտ վարակակրից:
Կապկի ծաղկի դեմ պատվաստանյութը դեռևս չի հասել Իսլանդիա:
Մայիսի սկզբից ի վեր, երբ կապկի ծաղիկն սկսեց տարածվել ոչ էնդեմիկ երկրներում, աշխարհում գրանցվել է 4780 դեպք: Ամենաշատ դեպքերը գրանցվել են Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում, Իսպանիայում:
Կարծիքներ